Տիգրան Սարգսյանի նշանակմամբ ավարտվեց նախագահական ընտրությունների երկարատև մարաթոնը:Այդ աթոռի շուրջ ասուպի պես պտտվող մնացյալք, որոշ ,շարժումներիե ու բողոքական ակցիաների մոդերատորներ, որոնց պայքարը, կարելի է ասել, նույնպես շատ երեկարատև պատմություն ուներ, երկրորդ մեծ ֆիասկոն գրանցեցին:2008-ից հետո:
Նրանց չհաջողվեց այդքան ջանքի, այդքան մեծ ու անհաշիվ ինտրիգների արդյունքում հասնել այնքա՜ն բաղձալի աթոռին:
Հիմա արդեն, ճշմարտության պահնե է սկսվում:
Կողմերի համար: Որովհետև, եթե մինչ այս հիմնականում ,նյարդերիե պայքար էր` այսուհետ սկսվում է իրական նպատակին հասնելու վերջին մարտը:
Այն կոչվում է 2018 թիվ, որն անցնելու է 2017-ի խորհրդարանական ընտրությունների խառնարանի միջով:
Ասել է` կրկին ու կրկին ակտուալ է դառնալու այդ ,էլեկտրական աթոռըե. մոդերատորներն ամեն գնով փորձելու են հայտնվել դրա վրա` կասկադյորի, եթե պետք եղավ` մահապարտի թռիչքով:
Որովհետև ով հայտնվեց բաղձալի այդ աթոռին, նրանն է նաև ապագա ,տրոնըե:
Վարչապետի աթոռին առյժմ ու, ինչպես կասեր ԲՀԿ-ն` ոնց որ ,ցմահե, Տիգրան Սարգսյանն է:
Սա ի՞նչ կարող է նշանակել:
Առայժմ մեկ բան, նա ֆունկցիա է: Օղակ: Որը հանգուցեց շատ հանգույցներ: Հյուսիս-արեւմուտք: Ընդդիմություն-իշխանություն: Իշխանություն-իշխանություն:
Ատելության Բերմունդ դառնալով նաեւ շատերի համար:
Սերժ սարգսյանը նրանով էնդշպիլներ իրականացրեց և վերաջնախաղերը ,մատեով ավարտեց:
Ասում են` թույյլ , բայց արի տես, ով դիպավ, հետ շպրտվեց:
Ի՞նչ կլինի հետո: Ո՞Ւմ համար կղողանջեն Բերմունդյան զանգերն այս անգամ:
Կասենք`հաջորդ դասին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ